Թուրքիան ցանկանում է ընդլայնել կապերը BRICS-ի հետ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Պուտինի հրավերով մենք վաղը կմեկնենք Թաթարստան, կմասնակցենք առաջնորդների ընդլայնված նիստին, մենք ցանկանում ենք ընդլայնել մեր համագործակցությունը Կազանում», - ասել է նա իր կուսակիցների հետ հանդիպմանը։
Էրդողանը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան մտադիր է ամրապնդել համագործակցությունը ՇՀԿ-ի, BRICS-ի և ASEAN-ի հետ և այս ուղղությամբ կարևոր քայլեր է ձեռնարկել։