Կազանում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպումը:
Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կրում են արտոնյալ գործընկերության բնույթ։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է BRICS-ի ձևաչափով Հնդկաստանի հետ փոխգործակցությունը: ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվայի և Նյու Դելիի հարաբերություններն «արտոնյալ գործընկերության» բնույթ են կրում:
Մոդին էլ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության վերաբերյալ մենք մշտապես կապ ենք պահպանում։ Մենք լիովին աջակցում ենք խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Մոդին:
Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ իր այցը Կազան Մոսկվայի և Նյու Դելիի «սերտ համակարգման և ամուր բարեկամության» վկայությունն է: