Հետևեք մեզ։

BRICS-ի անդամ երկրների համագործակցությունը կհանգեցնի միակողմանիության և ամերիկյան տոտալիտարիզմի դարաշրջանի ավարտին․ Փեզեշքիան

19:19, 22 հոկտեմբեր 2024
BRICS-ի անդամ երկրների համագործակցությունը կհանգեցնի միակողմանիության և ամերիկյան տոտալիտարիզմի դարաշրջանի ավարտին․ Փեզեշքիան

BRICS-ի անդամ երկրների համագործակցությունը կհանգեցնի միակողմանիության և ամերիկյան տոտալիտարիզմի դարաշրջանի ավարտին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Կազան մեկնելուց առաջ․

«Այցը կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և իրենից ներկայացնում է BRICS-ի անդամ երկրների հանդիպում, որոնք ձգտում են բազմաբևեռ աշխարհ կառուցել», - ասել է Իրանի նախագահը, փոխանցում է IRNA-ն։

«BRICS գագաթնաժողովը կամրապնդի մեր հարաբերությունները անդամ երկրների հետ։ Սա ամերիկյան տոտալիտարիզմից դուրս գալու ճանապարհն է։ Մենք ծրագրում ենք գագաթնաժողովում լավ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մտադիր ենք բանակցություններ վարել ՌԴ նախագահի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինի հետ», - հավելել է նա։