Հետևեք մեզ։

Խաղաղության համար ՀՀ սահմանադրությունը խոչընդոտ է․ Բայրամովը՝ մահմեդական երկրների դեսպաններին

20:08, 22 հոկտեմբեր 2024
Խաղաղության համար ՀՀ սահմանադրությունը խոչընդոտ է․ Բայրամովը՝ մահմեդական երկրների դեսպաններին

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Ադրբեջանում հավատարմագրված մահմեդական երկրների դեսպանների հետ: Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Բայրամովը հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի խոչընդոտները»՝ մեջբերեոլվ Հայաստանի Սահմանադրութունը։ 

«Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, Հայաստանում ռազմականացման աճող միտումները» նշվել են որպես գլխավոր խոչընդոտներ։