Հետևեք մեզ։

BRICS-ը՝ համակարգ ձևավորող գործոն բազմաբևեռության ձևավորման գործում. Չինաստանի նախագահ

20:20, 22 հոկտեմբեր 2024
BRICS-ը՝ համակարգ ձևավորող գործոն բազմաբևեռության ձևավորման գործում. Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կազմակերպությունն անվանել է համակարգ ձևավորող գործոն բազմաբևեռության ձևավորման գործում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

 

«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ բնույթ են ստացել՝ դիմակայելով միջազգային իրավիճակի փորձություններին։ BRICS-ը կարևոր դեր է խաղում նաև համընդհանուր հասանելի ինտենսիվ տնտեսական գլոբալացման ձևավորման գործում», - ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

 

«Երկու երկրներն էլ մշտապես ամրապնդում և ընդլայնում են բազմակողմ ռազմավարական փոխգործակցությունը և գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը։

 

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Կազանի նահանգապետի պալատում։