Հետևեք մեզ։

Վրաերթ Երևանում. տուժողը 7-ամյա երեխա է

18:55, 22 հոկտեմբեր 2024
Վրաերթ Երևանում. տուժողը 7-ամյա երեխա է

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ վիճակում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները