Հետևեք մեզ։

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացակարգերի բարելավում ոչ միայն չի արձանագրվել, ավելին, վատթարացել է. Դատավորների եվրոպական միություն

21:13, 22 հոկտեմբեր 2024
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացակարգերի բարելավում ոչ միայն չի արձանագրվել, ավելին, վատթարացել է. Դատավորների եվրոպական միություն

Դատավորների Եվրոպական միության բանաձևը Հայաստանի վերաբերյալ

 

2024 թվականի հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում Դատավորների եվրոպական միությունը (EAJ) խորը  հիասթափությամբ և մտահոգությամբ արձանագրում է Հայաստանում պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստը՝ նշելով 2023 թվականի հուլիսի 2-ին և 14-ին Աթենքում կայացած տարեկան համաժողովում նույնանման բանաձևի ընդունումից հետո վիճակը ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է:

 

Վերոնշյալի կապակցությամբ Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է.

  • Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորի դատավարական իրավունքները կարգապահական վարույթների ընթացքում ոտնհարվում կամ բավարար չափով չեն երաշխավորվում։
  • Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատական իշխանությանը սպասարկող վարչական մարմինները ԶԼՄ-ները և սոցիալական մեդիան օգտագործում են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը նախաձեռնելու և պահանջելու նպատակով:
  • Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն այն բոլոր դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն կարգապահական վարույթներին լուծում տվող անձանց վրա:
  • Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների գնահատումն իրականացվում է այնպիսի մարմնի կողմից, որում մեծամասնություն են կազմում ոչ դատավոր անդամները:
  • Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների վրա շարունակական ​​ճնշում է գործադրվում՝ գործունեության գնահատման շատ կարճ ժամկետ սահմանելով և անհարկի հաշ­վետ­վություններ ներկայացնելու լայնածավալ համակարգ ներդնելով:

 

Վերոգրյալների հիմնա վրա՝ Դատավորների եվրոպական միությունը.

Ակնկալում է հայաստանյան իշխանություններից՝ զերծ մնալ նման քայլերից

 

Հրավիրում  է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով և

 

ակնկալում՝  գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում և ոչ թե շրջանցում:

Վերլուծական