ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսում է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ և քննարկել, ի թիվս այլ հարցերի, Գազայի հատվածում ընթացող պատերազմի թեման, հավաստիացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այո, իհարկե», - ասել է Հաքը լրագրողների համար անցկացվող ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մասնակիցների հետ կքննարկի Գազայի պատերազմը։
Հաքը չի մանրամասնել, թե աշխարհի որ առաջնորդների հետ հանդիպումներ են սպասվում Գուտերեշին՝ նշելով միայն, որ վերջինս կօգտվի «գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների հետ մի շարք երկկողմ հանդիպումներ» անցկացնելու հնարավորությունից։
Բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, այժմ ԲՐԻՔՍ-ի կազմում են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։