Զեկուցել բառը մի նենգափոխեք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրուցում ասաց Աննա Վարդապետյանը, պատասխանելով հարցին, թե Ազատի զորամասի կացարանի վարույթով բոլո՞ր հարցերն է զեկուցում վարչապետին։
Աննա Վարդապետյանն ասաց․ «Ես զեկուցում եմ Կառավարության նիստին։ Զեկուցել բառի, խնդրում եմ, նենգափոխումը չկիրառել և չտրվել սադրանքերին, որովհետև ես կարծում եմ, որ 15 զինվորի մահը, այո կառավարության նիստում պետք է զեկուցվի»։
Դիտարկմանը, թե ինքն ասել է՝ պարոն վարչապետ, զեկուցում եմ, Աննա Վարդապետյանն ասաց․ «Ոչ, ես ասացի, որ կառավարության․․․ , ներողութուն, ես կառավարության նիստի ձևաչափով եմ զեկուցել»։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը բառացի ասել է հետևյանլը․ «Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով, և սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ, դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի։ ․․․Բացի այդ, զեկուցե՛մ, պարո՛ն վարչապետ, որ 23․01․2023թ․ զինդատախազի կողմից հրաման է արձակվել․․․»։
Աննա Վարդապետյանի ուղիղ զեկույցը տեսանյութի 53։00-րդ րոպեին․