Հետևեք մեզ։

Մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել Տաթև-Լծեն ավտոճանապարհին

20:48, 22 հոկտեմբեր 2024
Մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի,  ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։ 

Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։ 

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները