«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն, «Ազատության» տեղեկություններով, այսօրվա նիստում ևս արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուս երեք թեկնածուներից (Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան) որևէ մեկին էլ վարչությունը նախարարի պաշտոնի համար չի հաստատել։
Սոցիալական ցանցում վարչության նիստից կարճ տեսանյութ է հրապարակել վարչապետը։ Կադրերում երևում են չորս թեկնածուները, որոնք ամբիոնի մոտ ելույթ են ունենում։
Կուսակցությունն էլ տեղեկացրել է, որ «քննարկվել են կադրային բնույթի» հարցեր։
Ավելի քան 20 օր է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո իշխող կուսակցության վարչությանը չի հաջողվում որևէ թեկնածություն հաստատել և ներկայացնել վարչապետ Փաշինյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։