Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ

23:32, 22 հոկտեմբեր 2024
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամին դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ և Հայաստանի դեմ, հայտարարել է, որ Իլհամ Ալիևը փորձում է միջամտել Եվրամիության, Ֆրանսիայի ներքին գործերին, ապակայունացնել իրավիճակը Նոր Կալեդոնիայում: 

Նա առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ:

«Ալիևը հայ ժողովրդի դահիճն է, որ բազմիցս հարձակվել է, որպեսզի վտարի հայերին պատմական հողերից՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ այժմ նաև ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։ 

Ժամանակն է, որ Եվրոպան վերջապես դուրս գա իր տգիտությունից։ COP29-ը հնարավորություն չէ, այն սկանդալ է։ Ժամանակն է այսօր դատապարտել գազային համաձայնագիրը, որը Եվրոպական հանձնաժողովը կապում է Ադրբեջանի հետ, անհրաժեշտ պատժամիջոցներ ընդունել Ալիևի և նրա ռեժիմի դեմ և վերջապես ասել, որ ժողովրդավարությունն ու Եվրոպայի սիրտը հայ ժողովրդի կողմից է, որը պայքարում է Կովկասի այս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ազատության, խաղաղության, անվտանգության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը։