ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել էր Գուտերեշի՝ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը։
Հաղորդագրության մեջ նշվել էր, որ նման քայլը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը։ Նրանք հիշեցրել էին Գլխավոր քարտուղարի՝ Խաղաղության առաջին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, չնայած Կիևի հրավերին։