Ռուսաստանի կարող է օգտագործել միջուկային զենքը Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Այս մասին Մինսկում երկու երկրների պաշտպանության նախարարությունների կոլեգիայի նիստում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է նաև միութենական պետության շրջանակներում ՌԴ-ի և Բելառուսի գործընկերության մասին։ Մեկնաբանելով Ռուսաստանի նորացված միջուկային քաղաքականությունը՝ Բելոուսովը հավելել է, որ դա պահանջում են համաշխարհային իրողությունները։
«Աշխարհում փոխվել են ռազմական և քաղաքական իրողությունները։ Ռուսաստանը համապատասխանաբար իրականացնում է իր քաղաքականությունը։ Նման պայմաններում մենք չենք բացառում, որ Բելառուսի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձի պատասխան կտրվի միջուկային զենքով»,- ասել է նա։