ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նիստում առաջարկել է քննարկել միավորման ֆինանսական ինտեգրման խորացումը և այլ երկրների հետ փոխգործակցությունը։
ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները ոչ թե խոսքով, այլ գործնականում դրական ազդեցություն են ունենում համաշխարհային կայունության վրա, նման կուրսը հատկապես կարևոր է այժմ։
«ԲՐԻԿՍ -ի երկրները տնտեսական, գիտական, ժողովրդագրական և քաղաքական հսկայական ներուժ ունեն: Սխալ կլիներ անտեսել Գլոբալ Հարավի և Արևելքի երկրների աննախադեպ հետաքրքրությունը ԲՐԻԿՍ -ի հետ կապերի ամրապնդման հարցում»,- ասել է նա։