Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները 200 քառ․/կմ-ի չափով ՀՀ տարածքի մեջ են․ Ալեն Սիմոնյանը նշում է՝ պետք է հետ գնան

12:50, 23 հոկտեմբեր 2024
Ադրբեջանցիները 200 քառ․/կմ-ի չափով ՀՀ տարածքի մեջ են․ Ալեն Սիմոնյանը նշում է՝ պետք է հետ գնան

Դուք լուրջ համարում եք, որ ես հիմա պետք է կոորդինատներ ձեզ տամ։ Ես չեմ պատրաստվում ձեզ որևէ կոորդինատ տալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե որ տարածքների մասին է խոսել, երբ նշել է, որ մենք էլ, իրենք էլ պետք է դուրս գանք որոշ տարածքներից։

 

Ըստ Սիմոնյանի՝  Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ ակնհայտ երևաց, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ։

 

«Սահմանը եթե սահմանազատված չի, այդ խնդիր կա»,- ասաց Սիմոնյանը։

 

Հարցին՝ Գեղարքունիքի հատվածում այդ խնդիրը կա՞, Սիմոնյանը պատասխանեց՝ «վերևից ներքև պետք է սահմանազատվի»։

 

Հարցին՝ չի կարծում արդյոք, որ իր այդ հայտարարությունը վտանգավոր է, Ադրբեջանին հնարավորություն է տրվում, որպեսզի ասեն՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, որ զորքերն առաջ են, Սիմոնյանը արձագանքեց․ «Դա բանական բան է, եթե սահմանը սահմանազատված չի, բնական է՝ մի տեղ դուք կարող եք լինել առաջ, մի տեղ՝ մենք։ Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա․ իրանց եռանկյունին գտնվում է մեր մոտ, մերը՝ իրենց։ Իմ ասածը հետևյալն է․ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, որտեղ մենք ենք առաջ, պետք է հետ գնանք։ Մերը մերն է, իրենցը՝ իրենցը։ Իրենք 200 քառ․/կմ-ի չափով մեր տարածքի մեջ են»,- ասաց Սիմոնյանը։