Հետևեք մեզ։

Հայաստանին կտրամադրվի ևս 100 մլն դոլարի վարկ, այն կուղղվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

13:10, 23 հոկտեմբեր 2024
Հայաստանին կտրամադրվի ևս 100 մլն դոլարի վարկ, այն կուղղվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը`  հոկտեմբերի 23-ին ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային Ժողովը։

Վարկի գումարը կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար, որի մասհանման եւ սպասարկման արժույթն  ԱՄՆ դոլարով է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանված է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` տարեկան 4 տոկոս:

Վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 10 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Կարապետյանը: