Հետևեք մեզ։

Վրաստանում պատրաստվում են հեղաշրջման․ Պապուաշվիլի

13:45, 23 հոկտեմբեր 2024
Վրաստանում պատրաստվում են հեղաշրջման․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում գործում է խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման։

 

«Սա փաստ է, բոլոր նշանները վկայում են այն մասին, որ կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման, չի կարելի ռոմանտիկացնել: Նրանք պատրաստվում են հեղաշրջման, որը ծրագրել էին 2020 թվականին և այն ժամանակ չհաջողվեց»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

 

Նրա խոսքով, նրանք, ովքեր ծրագրում են հեղաշրջում, պատրաստվում են «կեղծ պատրվակ ստեղծել հետագա անկարգությունների համար» Վրաստանում։

 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունները տեղյակ են երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրությունների մասին։