Հետևեք մեզ։

«Հաղթանակ» զբոսայգում այրվել է սրճարանի տանիք

12:53, 23 հոկտեմբեր 2024
«Հաղթանակ» զբոսայգում այրվել է սրճարանի տանիք
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։ Այրվել են սրճարանի (40 քմ) փայտե կառուցատարրերը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները