Հետևեք մեզ։

Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով

13:12, 23 հոկտեմբեր 2024
Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով

Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով (18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց․ Նվիրատու՝ Նշան և Մարիա Պագգալյաններ (Բեյրութ, Լիբանան) և 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու․ Նվիրատու՝ Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցի)։

Նվիրատուները՝ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքները, այս առիիթով այցելել են Մատենադարան, ծանոթացել են նոր ցուցադրություններին , ձեռագրերի պահպանման ու վերականգնման համակարգերին, թվայնացման աշխատանքներին։


Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները