Հետևեք մեզ։

Պենտագոնը հաստատել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայությունը

15:44, 23 հոկտեմբեր 2024
Պենտագոնը հաստատել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լյոյդ Օսթինը հայտարարել է, որ կան ապացույցներ այն մասին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում են, մնում է պարզել, թե նրանք այնտեղ ինչ են անում։ 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

 

«Ապացույցներ կան, որ Ռուսաստանում Կորեայի Ժողովրդադեմոկրատական  Հանրապետության զորքեր կան։ Թե ինչ են նրանք այնտեղ անում, դեռ պետք է պարզենք։ Սա մի բան է, որը մենք պետք է հասկանանք»,- հայտարարել է Օսթինը։ 

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հենվելով հետախուզական տվյալների վրա,  հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի զորքերի երկու ստորաբաժանում՝ ենթադրաբար 12 հազարանոց անձնակազմով,  պատրաստվում են Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուն։ Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի գտնվելու մասին ահազանգել էր նաև Հարավային Կորեան։