Հետևեք մեզ։

54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում

13:59, 23 հոկտեմբեր 2024
54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները