BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ հռչակագիրը պարունակում է ընդհանուր գնահատականներ աշխարհում գործերի վիճակի և երկարաժամկետ նպատակների վերաբերյալ։
Պուտինը հայտարարել է, որ BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած հռչակագիրը որպես համատեղ փաստաթուղթ կտարածվի ՄԱԿ-ում։ «Պատրաստվել է վերջնական հռչակագիր, որը պարունակում է ընդհանուր գնահատականներ աշխարհում իրերի վիճակի վերաբերյալ, ամփոփում է BRICS-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և սահմանում է երկարաժամկետ փոխգործակցության ուղեցույցներ... Կցանկանայի նշել, որ մենք նախատեսում ենք այն տարածել ՄԱԿ-ում՝ որպես մեր ընդհանուր համատեղ փաստաթուղթ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: