Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025-ի հունվարի 26-ին: Այս մասին հաղորդել է Բելառուսի ԿԸՀ-ն։
«Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների կողմից»,- նշել է ԿԸՀ-ն։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2025 թվականին Բելառուսը «զգուշությամբ» նախագահ կընտրի։