Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, 4 մեքենա

16:09, 23 հոկտեմբեր 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, 4 մեքենա

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

 

5 անշարժ գույք. 4 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

62 միլիոն 811 հազար դրամ.

1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:


Վերլուծական