Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացրելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել, հաղորդում են ԱԺ-ից։