«Միսս տիեզերք Հայաստան» մրցույթում հաղթող ճանաչված, ազգությամբ ռուս Իրինա Զախարովան չի բավարարել «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Այս մասին հայտնում է «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի պաշտոնական կայքը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Զախարովան չի կարող ներկայացնել Հայաստանը։
««Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ներքին հետաքննություն են անցկացրել և պարզել, որ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթում հաղթող ճանաչված, ազգությամբ ռուս Իրինա Զախարովան Հայաստանում չի ծնվել և այդ երկրի վավեր անձնագիր չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին»,-ասվում է հայտարարությունում։