Ես անձամբ չեմ աշխատում, ես աշխատում եմ ի պաշտոնե, և իմ բոլոր գործընկերների հետ մենք շատ կառուցողական և գործընկերային աշխատանք ենք իրականացնում, որովհետև դա բխում է գործի շահից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր և մյուս իրավապահ կառույցների միջև հարաբերությունները լավ չեն։
«Բոլոր այն ենթադրությունները, որոնք հնչում են մամուլում, ինձ մոտ ժպիտ են առաջացնում, ես կխնդրեմ շատ լուրջ դրանց չվերաբերվել»,-ասաց դատախազը։ Հարցին՝ Սասուն Խաչատրյանի հետ հարաբերությունները լա՞վ են, Վարդապետյանն ասաց․ «Բոլորի հետ, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի, որովհետև ես շատ բարիդրացիական հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ»։
Ես շատ բարիդրացիական հարաբերություններ ունեմ իմ գործընկերների, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի հետ․ դատախազ
16:41, 03 մայիս 2023