Հետևեք մեզ։

Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով. Արարատ Միրզոյան

18:05, 23 հոկտեմբեր 2024
Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով: 

 

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

 

«Մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,–ասաց Միրզոյանը:

 

Նա հիշեցրեց՝ պայմանավորվածության համաձայն սահմանը պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բաց լիներ, սակայն, ցավոք, այն դեռ իրականություն չէ: Նախարարը հավելեց, որ կաշխատեն այդ ուղղությամբ: