Հետևեք մեզ։

Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

18:20, 23 հոկտեմբեր 2024
Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Անկարայում գտնվող Tusaş ավիացիոն ընկերության շենքի մոտ.այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։

 

Նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ լսվում են կրակոցներ և պայթյունի ձայներ։

 

Tusaş ընկերությունը ինքնաթիռների արտադրության համաշխարհային առաջատարներից է։ Ընկերությունը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտներով: