Հետևեք մեզ։

Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով

16:44, 03 մայիս 2023
Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ստորագրահավաք սկսելու մասին:
 
«Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»:
 
Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։
 
Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին»,- գրել է Թովմասյանը:
 

Վերլուծական