Բաքվում կայանալիք COP-29-ը կլիմայական գագաթնաժողովը լավ առիթ է ուշադրություն հրավիրելու տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա։ Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«COP-29-ը լավ առիթ է, որպեսզի մենք ուշադրություն կենտրոնացնենք նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին՝ խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունացման և զարգացման հարցերին»,- ասաց Փաշինյանը։
Կլիմայի հարցով գագաթնաժողովը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 11-22-ը: