Հետևեք մեզ։

ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ՀՀ-ում իր առաքելության ժամկետի երկարաձգումը. Միրզոյան

19:08, 23 հոկտեմբեր 2024
ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ՀՀ-ում իր առաքելության ժամկետի երկարաձգումը. Միրզոյան

Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը։  ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով ես եմ տեղեկացված՝ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ մանդատի երկարաձգման հարցը։ Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող (եթե չասեմ ավարտված) սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ ունենք չեզոք երրորդ կողմի կարիք օբյեկտիվ գնահատական ստանալու համար»,- ընդգծեց Միրզոյանը։