Հետևեք մեզ։

Երկու փաստաթղթերն ընդունվել են ԱՊՀ նախարարական ձևաչափում, ՀՀ-ն չի միացել այդ երկու հայտարարություններին. Միրզոյան

20:13, 23 հոկտեմբեր 2024
Երկու փաստաթղթերն ընդունվել են ԱՊՀ նախարարական ձևաչափում, ՀՀ-ն չի միացել այդ երկու հայտարարություններին. Միրզոյան

Այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեցին մի փոքր մասնավորեցնել հայկական կողմի մոտեցումները՝ կապված  հոկտեմբերի 7-ին ԱՊՀ նիստից հետո լրատվական շրջանակներում տարածված լուրերի հետ՝ երկու փաստաթղթի մասին՝ մեկը միակողմանի միջոցների և պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, մյուսը՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին»։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այս երկու հայտարարություններին։ 

 

«Իսկապես երկու փաստաթղթերն ընդունվել են ԱՊՀ նախարարական ձևաչափում, Հայաստանի Հանրապետությունը չի միացել այդ երկու հայտարարություններին: Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև այդ քննարկումներն,  այնուամենայնիվ, բանակցությունների փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, և նաև էթիկայի տեսանկյունից գուցե շատ ճիշտ չի։ Ասեմ միայն, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարությունների մեջ, և հակառակը՝ այդ հայտարարությունների մեջ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել: Քննարկումների վերջնարդյունքում մենք որոշել ենք չմիանալ այդ հայտարարություններին»,- ասաց ԱԳ նախարարը: