Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են վարել Կազանում

20:18, 23 հոկտեմբեր 2024
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են վարել Կազանում

Կազանում անցկացվող BRICS գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

ՌԴ նախագահը ցավակցել է Էրդողանին Անկարայում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ։ 

 

Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ արձանագրելով, որ այդ հարցում երկու երկրների դիրքորոշումները շատ մոտ են միմյանց։ 

 

Նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է երկու պետությունների առևտրային հարաբերությունների դրական դինամիկան՝ հայտնելով, որ առևտուրի ցուցանիշը 8 ամսում գրանցել է 6 տոկոս աճ։