Կազանում ավարտվել են Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Պուտինի բանակցությունները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին սկսել են բանակցությունները Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Ես գիտեմ, որ Թուրքիան շահագրգռված է սերտ համագործակցություն հաստատել այս ասոցիացիայի հետ: Մենք տեսնում ենք եվրասիական մայրցամաքի արեւելյան եւ արեւմուտքը միացնող երկրի հեղինակությունն ու հատուկ աշխարհաքաղաքական դերը»,- հանդիպման բացման ժամանակ ասել է Ռուսաստանի ղեկավարը: