Հետևեք մեզ։

Հարվարդի համալսարանում փաստերով ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները

20:57, 23 հոկտեմբեր 2024
Հարվարդի համալսարանում փաստերով ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին: Այr մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

«Վերջում տեղի ունեցավ նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ»,- գրել է նա։