Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Բակտիբեկ Բեկբոլոտովի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Հաղորդվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։