Եթե ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Ուկրաինա, ապա Ռուսաստանը կարող է պահեստներից հանել ամենավտանգավոր զենքը, ըստ БЕЛТА գործակալության՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում ВГТРК-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին շրջանառվող կեղծ տեղեկություններին պատասխանելու համատեքստում, ինչն, ի թիվս այլ բաների, կարող է պատրվակ դառնալ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու համար։
Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը և զինվորականները հյուսիսկորեացիների կարիքը չունեն: Նա նշել է, որ Ռուսաստանում 140-150 միլիոն բնակչություն կա՝ Ուկրաինայի 25 միլիոն բնակչության դիմաց, ակնարկելով, որ Ռուսաստանը հազիվ թե հյուսիսկորեացիների կարիքն ունենար: