Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած «Vienna Open»-ի անդրանիկ մրցափուլում Կարեն Խաչանովը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Տյագու Ուայդի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ տոնեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: