Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Ֆիդանը ցավակցել է ահաբեկչության հետևանքով զոհվածներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս վճռականությամբ շարունակելու ենք մեր պայքարը ահաբեկչական բոլոր տարրերի ու նրանց սնուցող ուժերի դեմ։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք ուժեղացնել պաշտպանական կարողությունները ու Թուրքիային թիրախ դարձնող կենտրոններին և վստահված անձանց երբեք թույլ չենք տա հասնել մեր երկրի նկատմամբ իրենց նպատակներին»,-ասել է նա։