ՀՀ սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպմանը քննարկվել են Գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հարցերն ու առկա հնարավորությունները։
Կողմերն առանձին անդրադարձ են կատարել ԵՄ անդամ երկրների հայ համայնքների հետ ընթացող աշխատանքներին և սփյուռքի տարբեր շրջանակների ներգրավվածությանը Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում։
Գլխավոր հանձնակատարն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։