Իսրայելական մարտական ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սայդայի շրջանի Թաֆահթա բնակավայրի տներից մեկին, որտեղ հոգեհանգստի արարողություն էր տեղի ունենում, 19 մարդ է զոհվել։ Գրեթե բոլոր զոհերը միևնույն ընտանիքի անդամներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով լիբանանյան աղբյուրին:
«Հարվածը դիպել է Էզեդին ընտանիքին պատկանող տանը։ Այդ պահին այնտեղ հոգեհանգստի արարողություն էր, 19 մարդ զոհվել է»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։