ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը ու հայտնել, որ անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի։ Գրառումը կատարվել է արտաքին գերատեսչության X-ի միկրոբլոգում։
«Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա կատարված զինված հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել: