Հետևեք մեզ։

ՌԴ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին շնորհված Բարեկամության շքանշանը հանձնել է Միխայիլ Գալուզինը

00:17, 24 հոկտեմբեր 2024
ՌԴ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին շնորհված Բարեկամության շքանշանը հանձնել է Միխայիլ Գալուզինը

Հոկտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը առաքելությունն ավարտած Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին հանձնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝  երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

 

Զրույցի ընթացքում Գալուզինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Հարությունյանին դեսպանի պաշտոնում նրա կառուցողական փոխգործակցության համար և հույս հայտնել, որ նա հետագայում ևս կշարունակի նպաստել ռուս-հայկական բազմակողմ կապերի ամրապնդմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: