Հետևեք մեզ։

Հրաժարականի տեքստը պատրաստ է․ բալասանյանականները երկօրյա ժամկետում կհեռանան Գյումրու ղեկից

00:29, 24 հոկտեմբեր 2024
Հրաժարականի տեքստը պատրաստ է․ բալասանյանականները երկօրյա ժամկետում կհեռանան Գյումրու ղեկից

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքային իշխանությունը գլխավորող «Բալասանյան դաշինքը» երկօրյա ժամկետում՝ վաղը կամ  մյուս օրը պաշտոնապես  հրաժարական կներկայացնի։

 

Հայտարարության տեքստն արդեն պատրաստ է։ Այն հրապարակելուց հետո  ավագանու անդամները վայր կդնեն մանդատները, դիմումներն արդեն պատրաստ են, պատրաստ են նաև դաշինքի ավագանու ցուցակի հերթական համարների ներկայացուցիչների դիմումները։ Ամենայն հավանականությամբ, այս դաշինքը քաղաքային իշխանությունից կհեռանա ողջ թիմով՝ բաժնի պետերով ու աշխատակիցներով։

 

Գյումրիում արդեն իսկ շրջանառվում են մի քանի ՔՊ-ականների անուններ, մասնավորապես Գյումրու երկու նախկին փոխհամայնքապետերի՝ Արթուր Պապիկյանի ու Վահագն Մկրտչյանի, որոնք հնարավոր է  ժամանակավորապես գլխավորեն քաղաքը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։