Հետևեք մեզ։

Թեհրանում կայացել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը

22:51, 23 հոկտեմբեր 2024
Թեհրանում կայացել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը

Հոկտեմբերի 13-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը (թարգմանիչներ՝ Գևորգ Նուբարյան, Անի Հովսեփյան) և բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։ «Հումանիտար մտավորականների տան» «Ֆիրդուսի» դահլիճում «Պարույր Սևակի երեկո» միջոցառմանը ներկա էին ավելի քան 400 հայ և պարսիկ սևակասերներ։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Երեկույթի ընթացքում ցուցադրվեց Պ․ Սևակի կյանքը և գրական գործունեությունը լուսաբանող տեսանյութ, հնչեց սևակյան խոսք՝ զուգակցված դաշնամուրային կատարումներով։ Ելույթներ ունեցան «Բոխարա» հանդեսի տնօրեն, անվանի գրականագետ Ալի Դեհբաշին, «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանությունը տպագրած «Նարիման» հրատարակչության տնօրեն Մոջթաբա Նարիմանը, ՀՄԱԿ-ի 80-ամյակի հանձնախմբի նախագահ Համլետ Խալոյանը, «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության գրքի առաջաբանի հեղինակ ու թարգմանության գլխավոր, «Պարույր Սևակի երեկո» միջոցառման կազմակերպիչ Անի Հովսեփյանը և այլք։

 

Հայաստանի Հանրապետությունից տեսաուղերձով հանդես եկավ Պ․ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։


Վերլուծական

Ամենաընթերցվածները