Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում Արցախ անունը քիչ են կիրառում, բոլոր կիրառողները Թրամփի թիմից են. Սուրեն Սարգսյան

10:17, 24 հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ում Արցախ անունը քիչ են կիրառում, բոլոր կիրառողները Թրամփի թիմից են. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ ԱՄՆ նախկին նախագահ և այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գրառում է արել Արցախի վերաբերյալ։ 

 

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը:

 

Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է՝ Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: «Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ: 

Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել  Joel Tenney-ին՝ հայկական շահերի համար պայքարող առաջամարտիկին: Շնորհակալ եմ եղբայր»,-գրել է Սարգսյանը։