Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել` ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրելով անգործության մեջ, երբ 120 հազար հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Արցախից (Թևամփը կիրառել է հռնց Արցախ բառը,-խմբ.):
Այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truth Social սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ։
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»: