Հետևեք մեզ։

Եթե այդպիսի արձան ՀՀ-ում չլինի, դրանից ի՞նչը կտուժեր, բայց որ չհամաձայնենք, կասեն՝ դավաճան եք․ Փաշինյանն՝ արձանների մասին (տեսանյութ)

17:53, 03 մայիս 2023
Եթե այդպիսի արձան ՀՀ-ում չլինի, դրանից ի՞նչը կտուժեր, բայց որ չհամաձայնենք, կասեն՝ դավաճան եք․ Փաշինյանն՝ արձանների մասին (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրման պատճառով Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելու վերաբերյալ։

 

«Այսինքն՝ մենք այս տնտեսական թվացյալ ինտեգրման կամ ապաշրջափակման քողի տակ ի՞նչ գին ենք վճարում, մեր ինքնիշխանությո՞ւնը, թե՞ այլ գին, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք՝ չակերտավոր»,- հարցրեց ընդդիմաիդր պատգամավորը։

 

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն առաջարկում է այս փուլում ոչ թե իրենք լինեն հարցուպատասխանի, այլ իրար հետ մտածելու ռեժիմում։

 

«Ես էլի ուզում եմ վերադառնալ հայրենասիրության մեր մոդելին և խոսել այդ ընդհանուր համատեքստի մասին։ Հիմա մի դեպքում ասում ենք՝ շատ նեղ է տեղը, չենք կարողանում ապրանք արտահանել, և այդ անցակետերը բացվում են, փակվում են և այդպես շարունակ։ Եվ էնպես չի, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում։

 

Օրինակ՝ մենք առերեսվո՞ւմ ենք, թե ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ էդտեղ մենք լուրջ պրոբլեմներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ։ Եվ էնպես չի, որ միայն արևմտյան ուղղությունից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»,-ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած, և այդ ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում ռեֆլեքսիայի ենթարկվելու։

 

«Ես հարց եմ տալիս՝ օրինակ, եթե էդպիսի արձան ՀՀ-ում չլինի, ուզում եմ հասկանալ՝ դրանից ի՞նչը կտուժեր, և ի՞նչ կշահեինք մենք։ Ինչո՞ւ է էդ արձանը տեղադրվել՝ մի պարզ պատճառով, երբ որ էդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են, որ էս դավաճանության, էս ընդհանուր տրամաբանության մեջ բա որ մենք չհամաձայնենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք՝ բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանության մեջ՝ էնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք, իրականում, մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք անընդհատ։ Կարևորը, որ մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել։ Բայց որ խորքային, ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի խոսում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերլուծական